• Tue. May 14th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԱՄՀ-ն Հայաստանին կտրամադրի $171 միլիոն

ByEditor

Dec 14, 2022

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն այսօր հաստատել է Հայաստանի 36-ամսյա «Պահուստային ծրագիրը», որը կազմում է շուրջ $171.1 միլիոն։

ԱՄՀ-ից հայտնել են, որ խորհրդի կողմից հաստատումից հետո Հայաստանին անմիջապես հասանելի է դառնում շուրջ $24.4 միլիոն, մնացած գումարը կտրամադրվի վեց կիսամյակային ամփոփիչ ստուգումներից հետո։

Նշվում է, որ նոր «Պահուստային ծրագիրը» կծառայի որպես ապահովագրություն շոկերի հետեւանքով վճարային հաշվեկշռի կարիքների առաջացման դեպքում եւ կօժանդակի ՀՀ իշխանությունների՝ բարեփոխումներին ուղղված ջանքերին։

ԱՄՀ գործադիր խորհրդի քննարկումից հետո կառավարող տնօրենի տեղակալ եւ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Բո Լին ասել է, որ Հայաստանի տնտեսությունը պահպանել է աճի բարձր տեմպը՝ կայուն սպառման եւ եկամուտների, կապիտալի եւ աշխատուժի ներհոսքերի մեծ ալիքի օգնությամբ։

«ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականությունը տեղին է եւ նախաձեռնողաբար նպատակաուղղված գնաճային ճնշումների զսպմանը։ Կապիտալի շուկայի զարգացումը խթանող ջանքերը կօգնեն դրամավարկային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը։ Փոխարժեքի ճկունության եւ պահուստային առողջ բուֆերների պահպանման ՀՀ ԿԲ հանձնառությունը կշարունակի արտաքին շոկերի դեպքում լավ ծառայել տնտեսությանը։

Ֆինանսական համակարգն առողջ վիճակում է։ Վերահսկողական ու վերակառուցման համակարգերի հզորացումը կշարունակի ամրապնդել ֆինանսական համակարգի դիմակայունությունը»,- ասել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *